ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

April 18, 2008 at 1:25 pm | In Ուսանողական, Սոցիալական |

 Մեր օրերում հաճախ ենք լսում այնպիսի կարծիքներ, թե այժմյան սերունդը ՚անդաստիարակ է մեծանումՙ, ՚մեծերին չի լսումՙ, ՚գիրք չի կարդումՙ և այլ նմանատիպ արտահայտություններ: Միգուցե արդեն դժվար է հանդիպել հնազանդ և միայն ծնողների  կամ մեծահասակների խոսքով ու կամքով առաջնորդվող երեխաների: Երեխաները շատ ավելի ազատ ու անկաշկանդ են մեծանում: Սակայն միթե դա բացասական երևույթ է: Չէ որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և իրավունք ունի` արտահայտելու իր սեփական կարծիքը և լսելի դարձնելու իր խոսքը:

 

Այն, որ այսօր երեխաները ոչ պակաս մեծ ոգևորությամբ են ընթերցում Թումանյանի հեքիաթները և կարողանում են առավել ազատ ու տպավորիչ մարմնավորել թումանյանական այս կամ այն կերպարը, դա փաստ է:

 

Ապրիլի 13-ին` կիրակի օրը, Երևանի Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանի հյուրընկալ դահլիճում մեզ ևս մեկ անգամ հիանալի հնարավորություն ընձեռվեց ներթափանցել մեծն գրողի հեքիաթների զարմանահրաշ աշխարհը` այս անգամ արդեն Երևանի թիվ 82 դպրոցի 6-րդ դասարանի շնորհաշատ երեխաների անմիջական մասնակցությամբ: Ներկայացվեցին Թումանյանի ՚Բարեկենդանըՙ, ՚Տերն ու ծառանՙ և ՚Անխելք մարդըՙ հեքիաթները: Ներկայացման ժամանակ հանդիսատեսի առաջին շարքերում էին ՚Օրրանՙ բարեգործական հասարակական կազմակերպության սաները: Նախագծի հիմնական նպատակներից էր նաև նրանց ինտեգրումը հասարակություն և մշակութային կյանք` ի դեմս իրենց հասակակիցների: Մասնակից երեխաների համար հնարավորություն ստեղծվեց իրենց մեջ բացահայտել դերասանական շնորհ, ինչով, անշուշտ, օժտված էին նրանցից շատերը` ելնելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունից ու արձագանքներից ու հենց իրենց` կազմակերպիչների դիտարկումներից:

 

՚Երեխաները երեխաների համարՙ նախագծի շրջանակներում իրականացվեց նաև բարեգործական ակցիա ՚Օրրանՙ-ի սաների համար, որին մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպություններ և դպրոցներ: 

 

Կազմակերպիչների հավաստմամբ` նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, քանի որ բազմակողմանի նպատակներ են հետապնդում` նպաստելով մեր երկրում առողջ հասարակության ձևավորմանն ու մշակութային առաջընթացին: 

 

Այնպես որԱռաջ երիտասարդություն, ներկան ու ապագան մեր ձեռքերում է

 

ԵԱԴ-ի ուսանողուհի`

Արմինե Սեմիզյան

No Comments yet »

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a comment

XHTML: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Blog at WordPress.com. | Theme: Pool by Borja Fernandez.
Entries and comments feeds.