Տեղեկացնում ենք ձեզ, որ վերջապես լույս է տեսել ԵՊՀ ՈՒԽ պարբերականը: Այնտեղ կարող եք գտնել հարցազրույցներ ՈՒԽ նախագահ Համլետ Մանուկյանի, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ուսանողական հետաքրքիր նորություններ, ծանոթացում ԵՊՀ-ում նոր ներդրված կրեդիտային համակարգին: Հավանաբար արդեն վաղը այն կլինի ձեր ձեռքում…
Archive for October, 2007
Ուշադրություն
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
ուսանողական խորհրդի
2007- 2008 ուսումնական տարվա
առաջին կիսամյակի ծրագիրը
1. Ֆակուլտետի եւ ֆակուլտետային ՈՒԽ-ի մասին պատմող պատի թերթերի պատրաստում /սեպտեմբեր/
2. Հանդիպումների կազմակերպում հայտնի անձանց հետ /ամեն ամսվա 2-րդ ուրբաթ օրը/
3. Առաջին կուրսեցիների համար միջոցառման կազմակերպում /հոկտեմբեր/
4. Հեռուստատեսության ստեղծման օրվան նվիրված հեռուստամրցույթի անցկացում /հոկտեմբեր-նոյեմբեր/
5. ՙՈւսանող-ժուռնալիստների ակումբ՚-ի կանոնադրության մշակում եւ հաստատում£ Ենթակումբների կողմից թոք-շոու-քննարկումների կազմակերպում /հոկտեմբեր/
6. Ֆակուլտետային ցուցահանդեսի կազմակերպում /նոյեմբեր/
7. Հանդիպումներ ՙԺուռնալիստական վարպետություն՚ առարկան դասավանդող դասախոսների հետ` առարկայի դասավանդման հետ կապված թերությունների եւ բացթողումների շտկման նպատակով /յուրաքանչյուր կիսամյակի սկզբում եւ վերջում/
8. Ամանորյա միջոցառման անցկացում /դեկտեմբեր/
9. Աշխատանքներ ուսանողների շահերի պաշտպանության, տեղեկացվածության, հաճախելիության բարձրացման ուղղությամբ
10. Այցելություններ պատմամշակութային վայրեր
11. Մասնակցություն համալսարանական տարբեր միջոցառումների
ԵՊՀ ժուռնալիստիկայի Ֆակուլտետի
ՈՒԽ նախագահ Մարիաննա Փայտյան,
ՈՒԽ քարտուղար Անի Մաթևոսյան