ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

April 18, 2008 at 1:25 pm | In Ուսանողական, Սոցիալական | No Comments

 Մեր օրերում հաճախ ենք լսում այնպիսի կարծիքներ, թե այժմյան սերունդը ՚անդաստիարակ է մեծանումՙ, ՚մեծերին չի լսումՙ, ՚գիրք չի կարդումՙ և այլ նմանատիպ արտահայտություններ: Միգուցե արդեն դժվար է հանդիպել հնազանդ և միայն ծնողների  կամ մեծահասակների խոսքով ու կամքով առաջնորդվող երեխաների: Երեխաները շատ ավելի ազատ ու անկաշկանդ են մեծանում: Սակայն միթե դա բացասական երևույթ է: Չէ որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և իրավունք ունի` արտահայտելու իր սեփական կարծիքը և լսելի դարձնելու իր խոսքը:

 

Այն, որ այսօր երեխաները ոչ պակաս մեծ ոգևորությամբ են ընթերցում Թումանյանի հեքիաթները և կարողանում են առավել ազատ ու տպավորիչ մարմնավորել թումանյանական այս կամ այն կերպարը, դա փաստ է:

 

Ապրիլի 13-ին` կիրակի օրը, Երևանի Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանի հյուրընկալ դահլիճում մեզ ևս մեկ անգամ հիանալի հնարավորություն ընձեռվեց ներթափանցել մեծն գրողի հեքիաթների զարմանահրաշ աշխարհը` այս անգամ արդեն Երևանի թիվ 82 դպրոցի 6-րդ դասարանի շնորհաշատ երեխաների անմիջական մասնակցությամբ: Ներկայացվեցին Թումանյանի ՚Բարեկենդանըՙ, ՚Տերն ու ծառանՙ և ՚Անխելք մարդըՙ հեքիաթները: Ներկայացման ժամանակ հանդիսատեսի առաջին շարքերում էին ՚Օրրանՙ բարեգործական հասարակական կազմակերպության սաները: Նախագծի հիմնական նպատակներից էր նաև նրանց ինտեգրումը հասարակություն և մշակութային կյանք` ի դեմս իրենց հասակակիցների: Մասնակից երեխաների համար հնարավորություն ստեղծվեց իրենց մեջ բացահայտել դերասանական շնորհ, ինչով, անշուշտ, օժտված էին նրանցից շատերը` ելնելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունից ու արձագանքներից ու հենց իրենց` կազմակերպիչների դիտարկումներից:

 

՚Երեխաները երեխաների համարՙ նախագծի շրջանակներում իրականացվեց նաև բարեգործական ակցիա ՚Օրրանՙ-ի սաների համար, որին մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպություններ և դպրոցներ: 

 

Կազմակերպիչների հավաստմամբ` նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, քանի որ բազմակողմանի նպատակներ են հետապնդում` նպաստելով մեր երկրում առողջ հասարակության ձևավորմանն ու մշակութային առաջընթացին: 

 

Այնպես որԱռաջ երիտասարդություն, ներկան ու ապագան մեր ձեռքերում է

 

ԵԱԴ-ի ուսանողուհի`

Արմինե Սեմիզյան

Ուշադրություն

October 10, 2007 at 6:24 pm | In Հայտարարություն | 1 Comment

Տեղեկացնում ենք ձեզ, որ վերջապես լույս է տեսել ԵՊՀ ՈՒԽ պարբերականը: Այնտեղ կարող եք գտնել  հարցազրույցներ ՈՒԽ նախագահ Համլետ Մանուկյանի, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ,  ուսանողական հետաքրքիր նորություններ, ծանոթացում ԵՊՀ-ում նոր ներդրված կրեդիտային համակարգին:   Հավանաբար արդեն վաղը այն կլինի ձեր ձեռքում…

Ներկայացնում ենք այս կիսամյակի ծրագիրը

October 10, 2007 at 6:18 pm | In Հայտարարություն, Ուսանողական | No Comments

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
ուսանողական խորհրդի
2007- 2008 ուսումնական տարվա
առաջին կիսամյակի ծրագիրը

1. Ֆակուլտետի եւ ֆակուլտետային ՈՒԽ-ի մասին պատմող պատի թերթերի պատրաստում /սեպտեմբեր/
2. Հանդիպումների կազմակերպում հայտնի անձանց հետ /ամեն ամսվա 2-րդ ուրբաթ օրը/
3. Առաջին կուրսեցիների համար միջոցառման կազմակերպում /հոկտեմբեր/
4. Հեռուստատեսության ստեղծման օրվան նվիրված հեռուստամրցույթի անցկացում /հոկտեմբեր-նոյեմբեր/
5. ՙՈւսանող-ժուռնալիստների ակումբ՚-ի կանոնադրության մշակում եւ հաստատում£ Ենթակումբների կողմից թոք-շոու-քննարկումների կազմակերպում  /հոկտեմբեր/
6. Ֆակուլտետային ցուցահանդեսի կազմակերպում  /նոյեմբեր/
7. Հանդիպումներ ՙԺուռնալիստական վարպետություն՚ առարկան դասավանդող դասախոսների հետ` առարկայի դասավանդման հետ կապված թերությունների եւ բացթողումների շտկման նպատակով /յուրաքանչյուր կիսամյակի սկզբում եւ վերջում/
8. Ամանորյա միջոցառման անցկացում /դեկտեմբեր/
9. Աշխատանքներ ուսանողների շահերի պաշտպանության, տեղեկացվածության, հաճախելիության բարձրացման ուղղությամբ
10. Այցելություններ պատմամշակութային վայրեր
11. Մասնակցություն համալսարանական տարբեր միջոցառումների

ԵՊՀ ժուռնալիստիկայի  Ֆակուլտետի
ՈՒԽ նախագահ       Մարիաննա Փայտյան,
ՈՒԽ քարտուղար    Անի Մաթևոսյան

Սկսվեց նոր ուսումնական տարին

September 6, 2007 at 3:41 pm | In Հայտարարություն, Ուսանողական | No Comments

vrej-qasuni.jpg

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ուսանողական խորհուդը եւ ֆակուլտետի բոլոր ուսանողները անխտիր շնորհավորում են ֆակուլտետի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: 

Առանձնահատուկ շնորհավորանք ու ջերմ բարեմախտանքներ առաջին կուրսեցիներին:  Ցանկանում ենք ձեզ ամենաէքսկլյուզիվ նյութերը, ամենակարեւոր բացահայտումները եւ անկողմնակալ լրագրողի համբավը…

Առաջիններ, բարի գալուստ ժուռնալիստիկայի աշխարհ, եւ թող հաջողվի ձեզ գույն բերել հայաստանյան հեռուստաէկրաններին…

Ծաղրանկարի հեղինակ` Վրեժ Քաշունի

ԵՊՀ-ի լավագույն ուսանողները

June 19, 2007 at 8:47 am | In Ուսանողական | 1 Comment

21 ուսանողներ Երեւանի պետական համալսարանի բոլոր ֆակուլտետներից արժանացան «Լավագույն ուսանող - 2007» մրցանակին:

Հունիսի 15-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի Մեծ դահլիճում տոնական տրամադրություն էր: ԵՊՀ հիմնի հնչյունների ներքո ազդարարվեց Մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառման սկիզբը:

Արդեն 7-րդ տարին անցկացվող մրցանակաբաշխության խորհրդանիշը Համասփյուռ ծաղիկն է, որի 12 թերթիկներից ամեն մեկը մի գույն ունի` գիտությունները խորհրդանշող: Դարերի հետ այդ թերթիկներն ավելացել են, եւ ահա 21-րդ դարում ԵՊՀ Համասփյուռ ծաղիկն ունի 21 թերթիկ` Մայր բուհի ֆակուլտետների թվին համապատասխան:

Լավագույն ուսանողներն արժանացան ԵՊՀ արծաթե մեդալի, ռեկտորի կողմից տրվող պատվոգրի ու համալսարանական նվեր-փաթեթի: 2007-ի ԵՊՀ լավագույն ուսանողներն են`

Աստվածաբանության ֆակուլտետ – Հրաչուհի Հովակիմյան (4-րդ կուրս)
Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ – Դավիթ Մինասյան (4-րդ կուրս)
Ֆիզիկայի ֆակուլտետ – Արամ Դավթյան (4-րդ կուրս)
Արեւելագիտության ֆակուլտետ – Գոռ Մարգարյան (3-րդ կուրս)
Տնտեսագիտության ֆակուլտետ - Գուրգեն Գասպարյան (3-րդ կուրս)
Սոցիոլոգիայի ֆակուլտետ – Նելլի Դավթյան (3-րդ կուրս)
Երկրաբանության ֆակուլտետ - Աննա Չիլբակյան (մագիստրատուրա, 1-ին կուրս)
Աշխարհագրության ֆակուլտետ – Գագիկ Սուրենյան (մագիստրատուրա, 1-ին կուրս)
Հայ բանասիրության ֆակուլտետ - Ժենյա Վարդանյան (3-րդ կուրս)
Պատմության ֆակուլտետ - Էվիյա Կարապետյան (3-րդ կուրս)
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ – Արամազդ Մուժիկյան (մագիստրատուրա, 1-ին կուրս)
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ – Սոնա Գալստյան (3-րդ կուրս)
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ - Մարիամ Կարապետյան (3-րդ կուրս)
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ – Գրիգոր Գրիգորյան (մագիստրատուրա, 1-ին կուրս)
Իրավագիտության ֆակուլտետ – Մարինե Գալստյան (3-րդ կուրս)
Մաթեմատիկայի ֆակուլտետ - Լեւոն Նուրբեկյան (4-րդ կուրս)
Ռուս բանասիրության ֆակուլտետ – Անի Անանյան (3-րդ կուրս)
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ – Լեւոն Հայկազյան (4-րդ կուրս)
Քիմիայի ֆակուլտետ – Աննա Մկրտչյան (4-րդ կուրս)
Մեխանիկայի ֆակուլտետ - Արեգ Ստեփանյան (մագիստրատուրա, 1-ին կուրս)
Կենսաբանության ֆակուլտետ - Լիլիթ Աթանեսյան (մագիստրատուրա, 2-րդ կուրս)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց. «Այդ մարդիկ իրենց արժանի տեղը գտել եւ գտնելու են մեր հասարակության մեջ, որովհետեւ ջանասեր են, արժանավոր, տաղանդավոր»:

 Նյութը արտատպված է ԵՊՀ կայքից:

ՙՀյուրերն են բերել՚

June 1, 2007 at 3:49 pm | In Ուսանողական, Սոցիալական | 2 Comments

Քաղցրավենիք, կոշիկներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, փոքրիկ  երեխաների թուշիկներին` համբույրներ, պատմություններ մանկատանը հայտնվելու մասին…
Մայիսի 25-ին Երևանի ՙՀատուկ տիպի՚ մանկատան հյուրն էին ԵՊՀ ժուռնալիստիկայի, մեխանիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների մի խումբ  ուսանողներ: Ֆակուլտետային ուսխորհուրդների կազմակերպած հանգանակության շնորհիվ` ուսանողները դատարկաձեռն չէին գնացել փոքրիկներին հյուր: 
 ԵՊՀ ՈւԽ հոգևոր-մշակութային հանձնաժողովը պարբերաբար այցելություններ է կազմակերպում քաղաքի տարբեր մանկատներ:  
 Ամենափոքրիկներից շատերը դեռ քնած էին, երբ ուսանողները մանկատուն հասան: Նրանց գլխավերևում խաղալիքներ դրեցին: Վարորդը և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պողոսյանը, ովքեր ամեն անգամ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ մանկատուն են գալիս, արդեն անուններով գիտեն երեխաներից շատերին: Փոքրիկները ժպիտով նրանց գիրկն էին նետվում:

Երեխաների համար սովորական են դարձել նման այցելությունները, և երբ հարցնում ես` որտեղից այս կամ այն խաղալիքը, հաճախ պատասխանում են, որ  հյուրերն են բերել: Ծիծաղում են, վազվզում են, ընկերության ու օրվա մասին իրենց փոքրիկ ՙփիլիսոփայություններն՚ են անում.
   -Ամբողջ օրը կռվում ու խաղում ենք իրար հետ, կռվում ու խաղում:
   -Ես գեներալ եմ դառնալու, երբ մեծանամ:
   -Համ էլ ես քեզնից ուժեղ եմ…
   Փոքրիկները մոտենում են քաղցրավենիքի տոպրակին, բայց նրանց առայժմ թույլ չեն տալիս կոնֆետ ուտել. ախորժակը կփախչի, և այլևս սպասը չեն ուտի:
   Մի փոքրիկ աղջկա հարցնում ենք.
    -Ով է քո ամենալավ ընկերուհին:
    -Լիլիթը:
    -Իսկ որ մեկն է Լիլիթը:
    -Ինքը էստեղ չի, մամայիս մոտ ա, որ գալիս են ինձ տեսնելու, խաղում եմ հետը:
    Այս մանկատանն ապրում են հիմնականում սոցիալապես անապահով ծնողների և բանտարկվածների երեխաներ: Ծնողները  հաճախ են այցելում նրանց:  Բայց մանկատան  աշխատակիցներն ասում են, որ կան և այնպիսիները, որ ընդհանրապես մոռանում են երեխաների գոյությունը: Իսկ երեխաները այնպիսին են, ինչպիսին իրենց բոլոր հասակակիցները: Դպրոցահասակներն ամեն առավոտ սովորական հանրակրթական դպրոց են գնում, հետո դաս են սովորում, հեռուստացույց են դիտում, խաղում են: Նրանք տարբերվում են միայն իրենց ընտանիքների մասին պատմություններով:  
    Ուսանողները  երեխաների հետ մանկական երգեր երգեցին, նկարեցին նրանց հետ, ձեռք ձեռքի տված` ՙԶիլինա՚ խաղացին: Գնալու ժամանակ փոքրիկ Մերին ոչ մի կերպ չէր ուզում բաց թողնել ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհարի ձեռքը:

Վերջում` նորից ծիծաղ, համբույրներ, օդի մեջ թափահարվող թաթիկներ…
Մարիամ Կարապետյան

Հ. Գ.: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում հանանակությանը մասնակցած բոլոր ուսանողներին:

Նկարը` Օնիկ Կիրգորյանի

Բոլորին, բոլորին, բոլորին…

May 18, 2007 at 9:09 pm | In Հայտարարություն, Հետաքննական, Հրապարակախոսական, Մշակութային, Ուսանողական, Սոցիալական, Սպորտային, Տնտեսական, Քաղաքական | 1 Comment

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ողջունում է Ձեզ իր էջում եւ հրավիրում համագործակցության:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն գրել այս էջում, մասնակցել կայքի խմբագրմանը եւ ցանկացած այլ կերպ համագործակցել մեզ հետ, խնդրում ենք գրել մեզ usanogh@yandex.ru հասցեով: Մենք անհամբեր սպասում ենք Ձեզ:

Նշված էլ-փոստին գրելուց հետո կայքի ադմինիստրատոր blansh-ը  Ձեր էլ-փոստին հրավեր կուղղարկի, որի վրա սեղմելուց հետո Դուք մուտք կգործեք համակարգ, Ձեզ անուն եւ գաղտնագիր կընտրեք եւ արդեն կկարողանաք նյութեր, նկարներ, վիդեոներ դնել եւ հաստատել դրանք: Այնպես որ, գրեք մեզ:

ՈՒԽ նախագահ Մարիաննա Փայտյան

Blog at WordPress.com. | Theme: Pool by Borja Fernandez.
Entries and comments feeds.